News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Եգիպտոսի հայ համայնքը մասնակցել է «Արի պարի Քոչարի» պարային ֆլեշմոբին: 65 պարող է մասնակցել ֆլեշմոբին Կահիրեում Հայաստանի դեսպանատան մոտ, գրում է Ahram կայքը:   

«Շատ ուրախ եմ, որ Եգիպտոսի հայ համայնքը պատասխանել է դեսպանատան հրավերին եւ մասնակցել է այդ նախաձեռնությանը: Միջոցառմանը ոչ միայն պարային համույթներ են մասնակցել, այլ նաեւ տարբեր տարիքի մարդիկ: Երիտասարդ սերունդը պետք է հասկանա, որ մեր ազգն ուժեղ է, միասնական, կրթված եւ հանդուրժող՝ չնայած անցյալ ցավին»,- հայտարարել է դեսպանի կինը՝ Աննա Հաջի-Հակոբյանը:

Պարողներին միացել են դեսպան Կարեն Գրիգորյանն ու նրա կինը:

Կայքը նշում է, որ քոչարին հայկական ավանդական պար է, որն ամենահին պարն է եւ հայտնի է Հայաստանում: Հայաստանի տարբեր շրջաններում այն տարբեր կերպ են պարում:

2017 թվականին պարը ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութային մշակութային ժառանգության ցուցակում:

«Ուս-ուսի պարերը ցույց են տալիս մշակութային միասնականությունն ու փոխադարձ հարգանքը: Դա նշանակում է ապրել եւ արարել, նվաճել՝ հաղթել կամ պարտվել, նշանակություն չունի, պարզապես վայելել կյանքը»,- ասել է Հաջի-Հակոբյանը:

Եգիպտոսում հայկական առաջին ֆլեշմոբին մասնակցել է 26 երկիր, 80 քաղաք եւ 112 ազգային պարային համույթներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ