News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 15
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտի 101-ամյակի տոնակատարությանը Ապարանում մասնակցում էր նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը:

Երբ մոտեցանք հարցազրույց խնդրելու, նա ասաց, որ տեսախցիկի առաջ չի ուզում խոսել. «Հազիվ պրծել եմ էդ ամեն ինչից, խոսելուց, ձեզանից»,- ժպիտով ասաց Սարգսյանը:

Մեր հարցին, թե հիմա ինչով է զբաղվում, կրկին ժպիտով պատասխանեց. «Այ հիմա բիզնեսով, իմ համար հանգիստ բիզնեսով եմ զբաղվում»: ՀՀԿ-ական նախկին պատգամավորը ասաց, որ հիմա բիզնեսում դժվարությունների չի հանդիպում:

Ասում են՝ լավացրել եք հարաբերությունները նոր իշխանությունների հետ՝ դիտարկմանը պատասխանեց. «Ես միշտ էլ լավ եմ եղել նոր իշխանությունների հետ», ու ողջագուրվեց Աղվան Հովսեփյանի եւ Սամվել Ալեքսանյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ
Մասնավորապես, անկախ պատգամավորներն առաջարկում են հայտարարություն ընդունել, ըստ որի՝ Արցախի Հանրապետությանը...
«Հրապարակ». «Երեւի իմ ձայնը քաղցր ա հնչում, հա՞»
Երեկ մենք կապվեցինք նրա հետ եւ հարցրինք, թե ինչ կարող է ասել առաջիկա ընտրությունների մասին, կա՞ մի քաղաքական ուժ, որին...
«168 ժամ». Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքները
Հնարավոր է, ասենք, «տարածք՝ իշխանության դիմաց» սխեմայի փոխանակություն գաղտնի կապի միջոցով, որի արդյունքում Սեւ լիճը եւ այլ դիրքեր կարող են անցնել...
«Հրապարակ»․ Արզաքանցյանը մեծ հավակնություններ ունի․ սպոնսորն էլ կինն է
Հնարավոր է՝ ցուցակը գլխավորի Րաֆֆին, իսկ գործարարը լինի սպոնսորի դերում։ Սակայն քաղաքով մեկ իր պաստառները կախած...
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով
Իմքայլականներից ոչ ոք դեռ չգիտի, թե ինքն ինչ տեղ է զբաղեցնելու նախընտրական ցուցակում...
«Փաստ». Տեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ
Մարզերի մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնք իշխանության համար դրական...
Ամենաշատ