News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի իրավիճակի մասին հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «հեղափոխության երկրորդ փուլի» մասին եւ Երեւանին, եւ հետխորհրդային տարածքում գրեթե բոլոր քաղաքագետներին անակնկալի բերեց: Սակայն այդ փուլի արդյունքներով պարզվեց, որ ինչ-որ կեղծավորություն կա: Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո, ժողովրդին կոչ արեց արգելափակել բոլոր դատարանների շենքերը: Իսկ ավելի ուշ կոչ արեց դադարեցնել արգելափակումը: Շենքերից մեկում ջարդեցին պատուհանը, մեկ այլ դատարանում դատավորը փորձեց պատուհանից մտնել շենք: Այդպիսին է նա՝ Փաշինյանը, տեղ-տեղ անկանխատեսելի, ինչպես եւ ողջ հայկական հեղափոխությունը: Հնարավոր է, դատարանների արգելափակումը շարունակություն ունենա: Իսկ հնարավոր է, որ չունենա: Ժամանակը ցույց կտա:

Մեկ տարի առաջ նախկին լրագրող, խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ: Նա եւ իր կուսակցությունը հաղթեցին՝ շնորհիվ ընտրողների հետհեղափոխական էնտուզիազմի:

Ի՞նչ հայտարարություններ էր նա անում. որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը), որ Հայաստանը կդարձնի տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական գործընկերը (ենթադրությունը Բաքվին վրդովվեցրեց), որ կհանի Գյումրիից ռուսական ռազմաբազան, որ… Մի խոսքով, հայտարարությունները շատ էին:

Մեկ տարի անցավ, ոչինչ տեղի չունեցավ: Բացի այդ, Փաշինյանի օրոք նույնիսկ գեյ շքերթ չանցկացվեց՝ չնայած նրան, որ մինչ իշխանության գալը նա համարվում էր եվրոպամետ քաղաքական գործիչ:

«Չի էլ անցկացվի, հույս չունենաք: Մեր հանրությունն ուժեղ է իր ավանդույթներով»,- վստահ է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:  

«Պարոն վարչապետ, այս մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս եք գնահատում ժողովրդի աջակցությունը»,- Փաշինյանին հարց էին ուղղել ռուսական ԶԼՄ-ները:

Փաշինյանը մեկ վայրկյան մտածեց, ապա վստահ պատասխանեց, որ եթե անցած տարվա դեկտեմբերին իր կուսակցությունը հավաքեց ձայների 70 տոկոսը, ապա վստահությունը նույնիսկ աճել է:

Փաշինյանը Հայաստանում այն եզակի քաղաքական գործիչներից է, որը կարող է մարդկանց փողոց հանել, ինչը ապացուցեց նաեւ դատարանների արգելափակման կոչը: Ճիշտ է, պետք է խոստովանել, որ ուժի աղբյուրն այնքան էլ հուսալի չէ: Եվ այն ժամանակ, երբ մարդիկ չսկսեն փոխադարձաբար արձագանքել նրա կոչերին, այդ ժամանակ ուժը կսպառվի:

Սակայն Փաշինյանին դեռեւս հաջողվում է գրավել բնակչությանը: Անցած մեկ տարում նա որեւէ հանցանք չգործեց. որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, սակայն վերջին տվյալներով՝ ժողովրդի աջակցությունը նվազել է:

Հիասթափվեցին ակտիվիստները, որոնք կարծում էին, որ հեղափոխության հաջորդ օրը կարթնանան այլ երկրում՝ կաթնային գետերով: Սակայն Փաշինյանը չարդարացրեց նրանց, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների հույսերը, որոնք ակնկալում էին Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ճանաչում:

Ղարաբաղ. հնարավո՞ր է փոխզիջում

Այլ բան է փողոցում եւ հրապարակներում բղավել, մեկ այլ բան՝ պետական որոշումներ ընդունել: Հայաստանն անբարենպաստ դիրքում է գտնվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի սահմանին: Այսպես ասած փափուկ շրջափակման մեջ, որում Իրանը թարմ օդով պատուհան է:

Արցախի ճանաչումը մնում է Հայաստանի օրակարգում, սակայն դա զգայուն հարց է: Կարծես, Փաշինյանը ներողություն էր խնդրում՝ պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողի հարցին. «Մենք չենք արագացնի այդ գործընթացը, ոչ էլ կդանդաղեցնենք, քանի որ հակամարտությունը կա, եւ չեմ կարծում, որ պետք է մոռանանք դրա մասին: Սակայն ցանկանում եմ նշել, որ մենք առաջարկում են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ»:

Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքում ինչ սենյակում էլ անցնի այդ հակամարտության մասին խոսակցությունը, գերիշխող պետք է լինի «փոխզիջում» բառը: Երկար ժամանակ անհասկանալի է, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը, եթե երկու կողմերը կարծում են, որ դա բացառապես իրենց հողերն են եւ պատրաստ չեն հանձնել այն:

Այնուամենայնիվ, Փաշինյանի կարծիքը, ով կիսում է ՀՀ ԱԳՆ-ի եւ ԼՂՀ-ի ղեկավարության կարծիքը, բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին: Տրամաբանությունը պարզ է եւ ուղիղ:

Ռուսաստանն այդ հակամարտությունում հայտնի բառերից մեկն է: Անհնար է խոսել այդ մասին եւ չնշել Ռուսաստանի դերը: «Իսկ ի՞նչ է այդ առիթով մտածում Մոսկվան»՝ հաճախ կարելի է լսել այդ մասին խոսակցություններում:

Առավել հեշտ են Եվրոպայի հետ գործերը: Եվրոպային Հայաստանից պետք են «համամարդկային արժեքներ» եւ ԼԳԲՏ ճանաչում: Երեւանը, սակայն, չի համաձայնի, նույնիսկ եթե դրա դիմաց ներդրումներ եւ ֆինանսական աջակցություն խոստանան: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր էր կնքվել, սակայն այն դեռ չի գործում:

Իհարկե, Երեւանում կցանկանային «առանց վիզային ռեժիմ» ունենալ, սակայն հասկանում են, որ Եվրոպան, հատկապես առանձին երկրներ, այժմ դրա ժամանակը չունեն:

Իսկ ԱՄՆ-ի հետ պատկերն այլ է: Ամերիկացիները դեմ չեն Հայաստանին զրկել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից: Սակայն մի նրբություն կա. Վաշինգթոնը ցանկանում է ոչ միայն Հայաստանին իր կողմը քաշել, այլ նաեւ մի փոքր «ճկել» Հայաստանին:

Ամերիկացիների անտակտությունն արդեն կարելի է համարել միջազգային արվեստ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երեւանյան այցից հետո Հայաստանը ցնցված էր: Հայկական առաջատար մի շարք ԶԼՄ-ներ հրապարակեցին հյուրի «խորհուրդները»: Դրանց թվում էր՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ «պատմական կարծրատիպերից հրաժարում», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «մոռանալ Հայոց ցեղասպանության մասին եւ կարգավորել Անկարայի հետ հարաբերությունները»: Ինչպես նաեւ հրաժարվել Սիրիա մարդասիրական առաքելության ուղարկումից, հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից, այսինքն՝ սեփական ձեռքերով ձգել շրջափակման պարանը: Բացի այդ, Բաքվի հետ փոխզիջումների հասնել, ինչը նշանակում է ինքնասպանություն: Եվ, վերջապես, գնել ամերիկյան զենք՝ ռուսականի փոխարեն:

Բոլթոնը զարմացած էր, երբ ստացավ շատ հարգալից, բայց պինդ հակահարված Նիկոլ Փաշինյանի կողմից: Կովկասցիները, իհարկե, հյուրասեր ազգ են, սակայն երբ հյուրը սկսում է թքել իրենց ամանի մեջ ու ոտքերը դնել սեղանին… Երեւանին մնում է միայն շնորհակալություն հայտնել ԱՄՆ վարչակազմին: Այդ այցը Հայաստանի ղեկավարությանը ցույց տվեց, որ պետք չէ համաձայնել շահավետ առաջարկներին, որոնք վնաս են հասցնում հին ու բարի հարաբերություններին եւ արդեն ստուգված դաշնակիցներին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ