News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի մանկատները ծանրաբռնված են եւ ընտանիքները ստիպված են լինում երկար սպասել իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու համար: Մայիսի 29-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին  հայտարարեց ԲՀԿ-ից պատգամավոր Կարինե Պողոսյանը:

Նա մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչ է արվում այդ հարցի լուծման համար:

Հարցին պատասխանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը, կառավարության անունից հայտարարեց, որ իրենք նոր ուղղություն են զարգացնում, եւ բացի հասարակական կենտրոններից, փորձում են ակտիվացնել մասնակցությունը եւ ներգրավել տարբեր հասարակական կազմակերպությունների:

Ըստ Բաթոյանի, կներկայացվի նախագիծ, որով ծառայությունների մի մասը կփոխանցվի ոչ առեւտրային եւ ոչ կառավարական կազմակերպությունների ենթակայությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ