News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը պետք է դիտարկումներ իրականցնի՝ պարզելու համար, թե բենզինի գնի գնային տատանումներն ինչի՞ հետեւանք են։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այս առումով ՏՄՊՊՀ–ն ունի գործառույթ, պետք է շարունակի դիտարկումներ կատարի՝ հասկանալու համար, թե գնային տատանումները ինչի հետեւանք են։ Դա այն շուկան է, որտեղ միջազգային գների փոփոխությունը ուղիղ ազդեցություն է ունենում»,–նշեց նա։

Նախարարը շեշտեց՝ ինքը այդ ոլորտում նեղ մասնագետ չէ, սակայն նշեց, որ նավթը եւ բենզինը տարբեր պրոդուկտներ են, ուստի պետք չէ բենզինի գների տատանումը կապել նավթի գների աճի հետ.  «Նավթը եւ բենզինը տարբեր պրոդուկտներ են, հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում նավթի գները գնան մեկ ուղղությամբ, բենզինի գները մեկ այլ ուղղությամբ։ Բայց ես դրա նեղ մասնագետը չեմ, համապատասխանաբար կարծում եմ, որ հարցին պատասխան պետք է տրվի ՏՄՊՊՀ–ի համապատասխան վերլուծության արդյունքում»։

Հարցին՝ ղազախական ընկերությունները, որոնք մտադիր էին նավթամթերքի հայկական շուկա մուտք գործել, դեռ չե՞ն պատրաստվում գալ, նախարարն ասաց.  «Նոր ընկերությունների գալը կապված է ենթակառուցվածքային հենք ունենալու հետ, նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, կարծում եմ՝ նրանք իրենց անհրաժեշտ ենթակառուցվածքները կձեւավորեն եւ կդառնան շուկայի հաջորդ խաղացողը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ