News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է արհեստական ինտելեկտի զարգացման կարեւորության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե որեւէ մեկը կարողանա մենաշնորհ ապահովել   արհեստական հինտելեկտի ոլորտում, ապա հետեւանքները պարզ են բոլորի համար. նա կդառնա աշխարհի տիրակալը», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ տեխնոլոգիական առաջատարության համար պայքարը, այդ թվում արհեստական ինտելեկտի ոլորտում, դարձել է գլոբալ մրցակցության դաշտ: «Նոր արտադրանքի եւ լուծումների ստեղծման արագությունը աճում է  երկրաչափական պրոգրեսիայով», - ասել է նա:

Պուտինը հիշեցրել է, որ շատ երկրներ արդեն ընդունել են արհեստական ինտելեկտի ռազմավարություն: «Եվ մենք, իհարկե, պետք է տեխնոլոգիական ինքնիշխանություն ապահովենք արհեստական ինտելեկտի ոլորտում», - ասել է նա՝ հավելելով, որ դա ամենակարեւոր պայմանն է ռուսական բիզնեսի, տնտեսության, անվտանգության, պաշտպանունակության եւ մարդկանց կյանքի որակի կայացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ