News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չինացի հնագետները Չինաստանի հարավային Յուննան նահանգում հայտնաբերել են գերեզմանատուն, որը թվագրվում է վաղ բրոնզե դարով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Սինհուա գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ Չժաոթուն քաղաքում պեղումները սկսվել են մարտին։ Գերեզմանատունը գտնվում է Ցզինշա գետի ավազանում, հիդրոէլեկտրակայանի տակ։ Գերեզմանատան մակերեսը կազմում է  վեց հազար քառակուսի մետր։

Ինչպես նշում է գործակալությունը, այստեղ հայտնաբերվել է ավելի քան 300 առարկա, այդ թվում խեցեղեն եւ դրամներ։ Ուսումնասիրվել է մոտ 550 գերեզման։

«Ցզինշա գետի ավազանի կլիման չորային է, այնպես որ կոռոզիայի արագությունը դանդաղ է, ուստի դրամները, խեցիները, խեցեղենը, ինչպես նաեւ կմախքները գերեզմաններում  բավական լավ են պահպանվել»,- գործակալությունը մեջբերում է Յուննանի մշակութային իրերի եւ հնագիտության ինստիտուտի հետազոտող Կան Լիհունի խոսքերը։  

Նա ավելացրել է, որ գերեզմանները թվագրվում են բրոնզե դարով եւ կարող էին պատկանել որոշակի ցեղի կամ էթնիկ խմբի։

Գործակալությունը նշում է, որ պեղումները պետք է ավարտվեն հունիսի սկզբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ