News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ օրերս ԱԺ միջանցքում բացված Նարգիզ Փաշայանի ցուցահանդեսից երեք կտավ գնել է Ազգային ժողովի համար:

«Նկարիչը սիրով համաձայնեց չափազանց մեծ զեղչ անել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ խոսքը 15-20 հազար դոլարի մասին է, Արարատ Միրզոյանն ասաց. «Չեմ կարծում, թե այդքան է: Դա մեր ձեռքբերման գինը չէ: Իսկապես գինը չեմ կարող ասել, բայց եթե հիշողությունս չի դավաճանում, խոսքը 70-80 տոկոս զեղչի մասին է:

ԱԺ-ն ունի սրահներ, որտեղ տարբեր հյուրերի է ընդունում: Նախկինում ԱԳՆ-ում, Կառավարությունում եղել է պրակտիկա, որ վերցնում էին Ազգային պատկերասրահից ժամանակավոր պահպանման համար»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ