News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ամերիկացին դատի է տվել Delta Airlines ավիաընկերությանը՝ պնդելով, որ շունը թռիչքի ժամանակ խեղել է իր դեմքը։

Մառլին Ջեքսոնը Ատլանտայից Սան Դիեգո էր թռչում 2017 թվականի հունիսին, երբ նրա վրա հարձակվել է լաբրադորը։ Դրա հետեւանքով նրա դեմքին 28 կար են դրել։ Ջեքսոնը պնդում է, որ այնպես էր «արնահոսում», որ «ստիպված էին նստարանների մի ամբողջ շարք հանել» ինքնաթիռից։

Շան տերը ծովային հետեւակ է։

Delta-ն տեղեկացրել է BBC News-ին, որ չի մեկնաբանի այդ հայցը, բայց նշել է, որ միջադեպից հետո փոփոխություններ է մտցրել իր քաղաքականությունում կենդանիների հանդեպ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ