News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արաբական եւ մուսուլմանական պետությունների ղեկավարները դատապարտել են Իրանի գործողությունները Պարսից ծոցում որպես «տարածաշրջանային անվտանգությունն ապակայունացնող», եւ կոչ են արել միջազգային հանրությանը «կոշտ միջոցներ» ձեռնարկել «իրանական ռեժիմի» դեմ։

Ինչպես տեղեկացնում է Arab News-ը, Արաբական պետությունների լիգայի պետությունների ղեկավարները եզրափակիչ հայտարարություն են արել՝ պահանջելով, որ «իրանական ռեժիմը դադարեցնի ֆինանսավորել ահաբեկչությունը եւ կատարի ստանձած պարտավորությունները»։

Նրանք նաեւ դատապարտել են չորս առեւտրանավերի սաբոտաժը ԱՄԷ ափերին՝ ասելով, որ դա ավելացրել է լարվածությունը տարածաշրջանում։

Նրանք խնդրել են միջազգային հանրությանը խանգարել Իրանին «միջուկային պոտենցիալ ստանալ»։

Հայտարարությունում դատապարտվում է «Իրանի միջամտությունը սիրիական ճգնաժամին եւ նրա ազդեցությունը Սիրիայի միասնության վրա», «իրանական բալիստիկ հրթիռների արձակումը Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, «Իրանի միջամտությունը Բահրեյնի գործերին» եւ «Իրանի կողմից երեք կղզիների օկուպացիան, որոնք պատկանում են Արաբական Միացյալ Էմիրություններին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ