News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիային С-400 ռուսական համալիրների մատակարարումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ 5-րդ սերնդի F-35 կործանիչի ծրագրի համար: Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Քեթրին Ուիլբարգերը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է ձեռք բերել С-400 համակարգերը...Այս գործարքի ավարտը կարող է կործանարար լինել ոչ միայն F-35 ծրագրի համար, որում Արեւմուտքն իրականացրել է ավիացիայի ոլորտի իր բոլոր հնարավորությունները, այլեւ խաթարել Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչը դաշինքի պաշտպանության գլխավոր կողմերից է», — ասել է նա:

Ուիլբարգերն ընդգծել է, որ С-400 ԶՀՀ-ն նախագծվել է հենց «F-35-ի նման ինքնաթիռներ խոցելու համար»: Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է այն մտավախությունների մասին, որ ռուս զինվորականները համալիրում գտնվող  թիրախին հետեւելու համակարգի միջոցով կկարողանան տվյալներ ստանալ նորագույն կործանիչների մասին: Ուիլբարգերի խոսքով՝ դժվար է պատկերացնեկ, որ Ռուսաստանը չի փորձի դրանից օգուտ քաղել:

Մայիսի 22-ին CNBC-ը աղբյուրներին վկայակոչելով հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային երկշաբաթյա վերջնագիր է ներկայացրել. կամ Անկարան հրաժարվում է С-400-ի գնումից կամ դուրս կգա F-35 կործանիչների ստեղծման ծրագրից եւ կարող է ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի կողմից պատժամիջոցների օբյեկտ դառնալ:

Թուրքիան արդեն մասնակցել է F-35 կործանիչների ստեղծման ծրագրին եւ պատվիրել է 100 նման մեքենա: Առաջին F-35-ի փոխանցումը կայացել է 2018-ի հունիսին, սակայն այն դուրս չի եկել ԱՄՆ սահմաններից:

Թուրքիային ռուսական С-400-ի մատակարարման պատճառով  ԱՄՆ Կոնգրեսը եւ Պետդեպն ավելի վաղ սպառնացել էին Անկարայի դեմ պատժամիջոցներով: 2019 թվականի ապրիլի 1-ին ԱՄՆ-ն դադարել էր Թուրքիային F-35-ի համար սարքավորումներ մատակարարել:

Մայիսի 29-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիան իրականացվում է նախատեսված ժամկետներից վաղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ