News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նահատակի պոչամբարը պետք է փակեն, ռեկուլտիվացիա անեն և նոր պոչամբար կառուցեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քիմիկոս Սեյրան Մինասյանը։

Ըստ նրա՝ Մեծ Այրում և Ճոճկան համայնքների տարածքում գտնվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա» ՓԲԸ-ի Նահատակ պոչամբարի պատվարը բարձրացրել է, որը տեխնիկական խնդիր է, սակայն ուսումնասիրություններ պետք է անեն և փակեն։

«Պոչամբարի մակերևույթից քամին ցրում է փոշին Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի վրա, և ես ունեմ կոնկրետ ապացույցներ, որ ամբողջովին մշակովի բուսականության տերևների վրա նստած է պոչամբարի բաղադրությանը համընկնող փոշի»,- տեղեկացրեց քիմիկոսը։

Նա նաև նշեց, որ հետազոտություններ են արվել 2015, 2016 և 2018թթ․, վերցրել են տարածքի մշակաբույսերի տերևներ, և պարզվել է, որ դեղձի այգիներում, կանաչեղենի վրա առկա են պոչի բադարությանը համապատասխան փոշի․ այն քիմիական նյութերը, որոնք առկա են Նահատակի պոչամբարում, առկա են նաև բուսականության վրա։

Մինչդեռ ըստ նրա՝ պոչամբարի խնդրի լուծման բազմաթիվ տեխնոլոգիական տարբերակներ կան։

«21-րդ դարն է, և մենք ստրատեգիա չունենք, ամեն ինչով կարելի է զբաղվել, հանքարդյունաբերությամբ էլ կարելի է, սակայն հարցն այն է, որ ամերիկացին սարքում է հրթիռ, թռչում է լուսին, մեր հավաքած ավոտն «Երազն» է, որ գործարանից դուրս է գալիս՝ փլվում է։ Ցավոք մշակութային տարբերություն կա»,- ասաց Սեյրան Մինասյանը ։

Նա նաև շեշտեց, եթե մի տեղ կա աշխարհի մոլիբդենի 5–6 տոկոսը՝ կարելի է զբաղվել հանքարդյունաբերությամբ, սակայն Հայաստանում մոլիբդենը հանում են՝ չորս կողմը ավերելով, քանի որ տեխնոլոգիական մակարդակը ցածր է, և կատարողական առումով, նրա խոսքով, ծայրահեղ ցածր մակարդակի վրա ենք․ «Ալավերդիում պղինձը ստանում էին, ինչպես ստացել էին վաղ բրոնզե դարում, ամոթ է, բացարձակ նույն ձևով էին ստանում, ու ծուխը մթնոլորտը էր արտանետվում այնպես, ինչպես եղել է 4000 տարի առաջ»։

Տպել
Ամենաշատ