News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են չընդունել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք կիրառելու մասին օրինագիծը: Ակցիային մասնակիցներն անօրինական են համարում նման օրենքի ընդունում՝ նշելով, որ ցեմենտի ներմուծման դեպքում տուրքի սահմանումը մենաշնորհային դիրք է տալու մեկ կազմակերպությանը (խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի մասին է-խմբ), ինչը հանգեցնելու է ոլորտում բազմաթիվ կազմակերպությունների դուրսմղմանը:

Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին ցեմենտի տեղափոխող բեռնատար, որի վրա էլ փակցրել էին իրենց պաստառները:

Ցուցարարների տարածած հայտարարությունում նշվել է. «Մենք բազմաթիվ փաստերով ցույց ենք տվել, որ ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի կողմից ներկայացվում են կեղծ տվյալներ, օրենքի նախագիծը ներկայացվում փնթի ձեւով՝ առանց ուսումնասիրելու իրական վիճակը, փորձ է արվում բոլոր հնարավոր ձեւերով՝ այդ թվում անօրինական, ԱԺ-ում անցկացնել ցեմենտի ներմուծման վրա տուրք սահմանելու օրենքի նախագիծը: Մենք բոլորս ակտիվ աջակցել ենք հեղափոխությանը՝ հույս ունենալով, որ ապրելու ենք օրինական, ազատ եւ մրցունակ տնտեսություն ունեցող երկրում, հետեւաբար թույլ չենք տա, որ նման մեթոդներով փորձեն նորից մեկ կազմակերպության շահը վեր դասել ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպությունների եւ անհատների, ինչպես նաեւ սպառողների շահերից եւ հանուն ինչ-որ մեկին մենաշնորհային դիրք տրամադրելու ԱԺ պատգամավորներն օրենքի խախտումներով օրենք ընդունեն»:

Հատկանշական է, որ իր հերթին Գագիկ Ծառուկյանը ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է տուրք սահմանել ոչ միան ներկրվող ցեմենտի, այլ նաեւ ներկրվող կլինկերի (ցեմենտի հումք) վրա, հակառակ դեպքում՝ իր ընկերությունը եւս կսկսի դրսից կլինկեր բերել եւ դրանից ցեմենտ ստանալ, քանի որ դա ավելի էժան կլինի, իսկ դրա հետեւանքով «Արարատցեմենտի» 1000-ից ավելի աշխատակիցներ կմնան գործազուրկ:

Կառավարությունը նշում է, որ տուրքը սահմանվում է, որպեսզի ցեմենտի տեղական արտադրությունը չվերանա: Հաշվարկները ցույց են տվել, որ տուրքը կլինի ոչ թե 22 հազար, ինչպես նախապես էր հայտարարված, այլ ընդամենը 14 հազար դրամ: Իսկ կլինկերի վրա տուրք չի կիրառվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ