Հիմա հայ ծրագրավորողների հետ համագործակցություն է իրականացվում, եւ արդեն ստորագրված պայմանագրեր կան: Այս մասին հունիսի 5-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ մեկ արտադրանք կա, որը թեստավորման փուլում է, եւ եթե հաջողվի վերջնական արդյունք ստանալ, ապա այն արդյունավետորեն կգործի: «Այդ արտադրանքի օգնությամբ մենք միջոցներ կխնայենք, որոնք հիմա ծախսում ենք այլ երկրներից համանման միջոցների ձեռքբերման համար: Ի վերջո՝ ինչո՞ւ ոչ: Մեր օգնությամբ տեղական արտադրողները կկարողանան դուրս գալ միջազգային շուկաներ»,- հավելեց Վանեցյանը: