News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ռուս հետազոտողների մասնակցությամբ գիտնականների թիմն առաջին անգամ ուսումնասիրել է Արեւելասիբիրյան Արկտիկայի հնագույն բնակչության ԴՆԹ-ն եւ պարզել, թե ինչպես են 30 հազար տարի առաջ մարդիկ բնակություն հաստատել այս տարածաշրջանում:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում հնարավոր է  դարձել Յակուտիայում պալեոլիթյան Յանայի բնակավայրի  հնագույն մարդկանց երկու լավ պահպանված ատամների շնորհիվ, հայտնւմ է Ռուսական գիտական հիմնադրամի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Յանայի բնակավայրում գիտնականները գտել են 3 կաթնատամներ (որոնք պատկանել են տարբեր մարդկանց), դրանցից երկուսը հնագույն մարդու ԴՆԹ են պարունակել: Դա թույլ է տվել  գիտնականների խմբին Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Էսկե Վիլլերսլեւի գլխավորությամբ «կարդալ» հիմնական գենետիկակակյն տեղեկատվություն պարունակող բոլոր քրոմոսոմների ԴՆԹ-ն: Այպիսով առաջին անգամ հաջողվել է պարզել, որ Արեւելասիբիրյան Արկտիկայի հնագույն բնակիչների յանայի պոպուլյացիան  եվրոպական եւ ասիական ճյուղերից առանձնացել է մոտ 38 հազար տարի առաջ», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ավելի քան 31 հազար տարի առաջ այս հնագույն հյուսիսսիբիրյան բնակչությունը, որը չի գերազանցել 500 մարդը, ապրել  է շատ ընդարձակ տարածություններում:

Մոտ 30 հազար տարի առաջ այստեղ տարաբնակվել են յանայի գենոմի կրողները, սակայն մոտ 11.7 հազար տարի առաջ նրանց դուրս են մղել կոլիմյան գենոմի կրողները, որը ձեւավորվել է յանայի եւ արեւլաաասիական գենետիկական գծի ձուլման արդյունքում:

Հյուսիսարեւելյան Եվրասիայի ժամանակակից բնակիչների թվում հնագույն հյուսիսիսիբիրյան բնակչությանը գենոտիպով  ամենամոտը կորյակներն են, իտելմենները եւ չուկչաները: Իսկ մոտ 7-5.7 հազար տարի առաջ սկսվել էր նոր արտագաղթի ալիք, որը հետազոտությունում անվանվել է նեոսիբիրկան բնակչություն եւ  որը գենոտիպով մոտ է ժամանակակից էվեններին:

 «Այս բացահայտումը խոշորագոււյն քայլ է դեպի առաջ ժողովրդագրական եւ միգրացիոն գործընթացների ուսումնասիրման ոլորոտում, որը ցատկահարթակ է ծառայել մոտ 15 հազար տարի առաջ մարդու կողմից Ամերիկան Բերինգի կամուրջով բնակեցնելու համար: Մեր հետազոտության մյուս կարեւոր եզրակացությունը. հին հյուսիսսիբիրյան բնակրության գենոմի կրողների խումբը դա բնակչություն է, որն առավել մոտ է բնիկ ամերիկացիների խմբերին:  Սա առաջին նման գտածոն է ԱՄՆ-ի սահմաններից դուրս, ըստ էության Ամերիկայի բնիկների պատմության գենետիկական պատմության պակասող օղակը», - փաստաթղթում ներկայացվում է հետազոտության առանցքային հեղինակներից մեկի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի  Յանո-Ինդիգիրսյան արշավախմվի ղեկավար Վլադիմիր Պիտուլկոյի խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ