News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի 5 ստարտափ թիմերը հունիսի 5-ին ներկայացրին իրենց գործող բիզնես նախագծերը պոտենցիալ ներդրողներին, էկոհամակարգի ներկայացուցիչներին եւ այլ հյուրերին։

Օրվա խոսնակ-հյուրն էր Հայաստանում ServiceTitan ընկերության Գործառնական տնօրեն Աշոտ Տոնոյանը, ով նաեւ 3 ցիկլ անընդմեջ անհատական մենթորություն է անում, սատարում եւ օգտակար խորհուրդներ տալիս ռեզիդենտ ստարտափներին։

«Անցած տարի մեր ինկուբատորը գործարկելիս նույնիսկ պատկերացում չունեինք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա։ Այժմ մեր գործընկեր BANA-ի հետ դուրս ենք եկել նոր մակարդակ։  Ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր մասնակից ստարտափները ներդրումներ ստանում ու դուրս գալիս շուկա։ Դա հիանալի արդյունք է թե՛ ստարտափների համար, թե՛ մեր, որովհետեւ տվյալ դեպքում նրանց հաջողությունը մեր հաջողությունն է»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսած 3-րդ շրջափուլից Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը վստահվել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին (BANA)։ Ես եւ իմ թիմը ջանք չենք խնայել մեր 5 արդեն ձեւավորված թիմերին զարգացնելու եւ ներկայանալի դարձնելու ներդրողների համար։ Ռեզիդենտները անհատական աշխատանքներ են ունեցել մեր թիմի հետ՝ իրենց ներդրման փաթեթները կազմելու համար, նաեւ մասնակցել են  էկոհամակարգի առաջատար մասնագետների տարաբնույթ դասընթացների, վարպետության դասերի եւ սեմինարների», - հայտնեց Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

Ի դեպ, այս շրջափուլի ընթացքում BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am ստարտափում։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրողների հետ եւս 2 ռեզիդենտ թիմում  ներդրումներ իրականացնելու նպատակով։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ