News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները բացահայտել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձին։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ նշյալ անձը Չարբախի բնակիչ  Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։

Երեւանի վարչությունում նա խոստովանել է իր կատարած հանցանքը, վերադարձրել է ավտոմեքենայից գողացած նոթբուքը։ Ընթանում է հետաքննություն։

Նշենք, որ պատգամավորի ավտոմեքենայից գողացված 20 տարվա հնության կոնյակը նշյալ անձը վերադարձնել չի կարողացել, քանի որ խմել է այն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորի մեքենան կայանված է եղել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, իսկ երեկոյան, երբ Սիփան Փաշինյանը մոտեցել է, որ նստի իր ավտոմեքենան նկատել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրված է եղել։ Նրա մեքենայից գողացել են  20 տարվա կոնյակ եւ նոթբուք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ