News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դուբայում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, եւս 9-ը ծանր վնասվածքներ է ստացել: GulfNews-ը հայտնում է, որ օմանյան համարանիշերով տուրիստական ավտոբուսը տեղափոխում էր տարբեր ազգությունների պատկանող 31 ուղեւորի: Այն բախվել է մետրոյի կայարանի մոտ տեղադրված ցուցանակին: Պատահարը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան:

Պարբերականի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարորդը սխալմամբ մտել է մետրոյի Al Rashidiya կայարան տանող ճանապարհ, որը նախատեսված չէ ավտոբուսների երթեւեկության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ