News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, 8 օր Արեւմտյան Հայաստանով շրջելուց հետո, վերադառնում է։ Թուրքական անցակետը բարեհաջող եւ անարգել անցնելով՝ երեկ նրանք հայտնվել են վրաց սահմանապահների ձեռքում։

Ոչ միայն անձնական իրերն են բացել, այլեւ Ռոլանդ Շառոյանին ստիպել են անգիր թվարկել իր ճնշման դեղահաբերը։ Իսկ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին առհասարակ թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Ասել են՝ նրա մուտքն արգելված է՝ «հակավրացական» պահվածքի համար։

Չնայած ակադեմիկոսն ընդամենը մեկ շաբաթ առաջ է եղել Վրաստանում։ Խմբի անդամները կապվել են Վրաստանում ՀՀ  դեսպանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ։ 2 ժամ հետո թույլ են տվել անցնել, բայց արգելելով հյուրընկալվել Ջավախքում բարեկամների տանը։

Հիշեցնենք, Մելքոնյանը ծնունդով Ջավախքից է։ Նրան, փաստորեն, սեւ ցուցակում են ընդգրկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ