News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նրան անվանելով «սարսափելի եւ վրիժառու անձնավորություն»: Թրամփն այսպես է արձագանքել լրատվամիջոցների հրապարակումներին, որոնց համաձայն՝ Փելոսին հայտարարել է, որ կնախընտրեր Թրամփին բանտում տեսնել:

Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում նշել է, որ «փորձել է նրա նկատմամբ բարի լինել», բայց նա «նողկալի, վրիժառու եւ սարսափելի մարդ է»: «Ես կարծում եմ, որ նա խայտառակություն է: Ես նրան տաղանդավոր չեմ համարում, ես փորձեցի նրա նկատմամբ բարի լինել, քանի որ կցանկանայի մի քանի գործարք կնքել»,- ասել է Թրամփը: «Նա գործարքներ կնքելու անընդունակ է, նա նողկալի, վրիժառու, սարսափելի անձ է»,- նշել է նա՝ հավելելով, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական գործով» հաշվետվությունը դեմոկրատների համար «աղետ» է դարձել:

Թրամփը նշել է, որ Փելոսիի կողմից «սասափելի, նողկալի եւ անբարոյական» է նման բաներ ասել, երբ ինքն արտասահմանում է: «Նա սարսափելի մարդ է, ես նրան անվանում եմ նյարդային Նենսի»,- նշել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ