News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իհարկե, այս մեկ տարում ստվերի կրճատում եղել է, բայց դա չափելի չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, իրենք ունեն ներքին գնահատականներ, որոնք չէր ցանկանա հնչեցնել հանրության առաջ. «Որովհետեւ մենք հանրությանը պետք է ներկայանանք ավելի հիմնավորված հաշվարկներով: Հիմա մենք այդ հիմնավոր հաշվարկների համակարգերն ենք կայացնում»:

ՊԵԿ նախագահն ասաց, որ ստվերի չափման ճշգրիտ գործիքակազմ չկա, կան դատողություններ. «Նույնիսկ ազգային վիճակագրական ծառայությունը երբ որ չհաշվառվող տնտեսության վերաբերյալ տալիս է որոշակի դատողություններ եւ տեղեկատվություն, ինքը դա անում է իր գործիքակազմով ձեռք բերված հարցումների միջոցով, մոտավորության որոշակի տոկոսի շրջանակներում: Հիմա մենք ուզում ենք ունենալ ավելի ճշգրիտ տոկոսի հաշվարկ: Քանի դեռ դա չունենք, ազնվորեն ասում ենք, որ չունենք: Բայց ոլորտային ստվերների գնահատական մեր ներքին գործընթացների համար իհարկե ունենք: Ամեն ոլորտում յուրաքանչյուր տնտեսվարողի կողմից դրսեւորած վարքագծի  գնահատականն էլ ունենք»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին, թե ո՞ր ոլորտում է ամենաշատ ստվերը, Անանյանը պատասխանեց. «Հիմնականում ծառայությունների ոլորտում, ավելի շատ մանրածախ առեւտրում: Թաքցնում են շրջանառությունները, հարկման բազաները:

Ինչքան միջինից դեպի խոշոր ենք գնում, ստվերի գնահատականն ավելի քիչ է, քան մանրի մոտ: Փոքրներն ու մինչեւ միջինները շատ ավելի ստվերի մեջ են, ուղղակի արդյունքային առումով նրանց ազդեցությունն այդքան շատ չի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ