News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մենք վերաբրենդավորում անցնում ենք, բայց եթե դուք սպասում եք՝ սեւ շապիկները կհանենք ու կհագնենք ծաղկավոր բաբոչկա. դա վերաբրենդավորում չի լինելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված այն հայտարարությանը, թե կան օպերատիվ տեղեկություններ, որ որոշ շրջանակներ որոշել են սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել։

«Եթե դուք սպասում եք, որ ես կփոխեմ իմ սանրվածքը, դա այդպես չի լինելու։ Այսինքն՝ վերաբրենդավորումը շատ ավելի բովանդակային ու կառուցվածքային է, քան տեսանելի պրոցեսները։ Մենք վերաբրենդավորվել ենք, որովհետեւ մեր քաղաքական օրակարգում բյուրեղացրել ենք մեր քաղաքական կուսակցական ծրագիրը։ Մենք Հայաստանում առ այսօր ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն ենք, անգամ այս իշխանություններից։ Ես ոչ թե ինքնանպատակ եմ գնում Բրյուսել, այլ իմ հանդիպումների արդյունքում գնում է իմ երկրի քաղաքական օրակարգը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն ունի մտադրություն վերադառնալու քաղաքականություն, Աշոտյանն ասաց, որ իրենք երբեք էլ չեն լքել մեծ քաղաքականությունը։

«Մենք մեծ քաղաքականությունը երբեք էլ չենք լքել, որպեսզի վերադառնանք։ Մենք այն քաղաքական ուժերից ենք, եւ ես այն գործիչներից եմ, որ երբեք մանդատն ինձ ուժ ու զորություն չի տվել, ես եմ տվել մանդատին հավելյալ արժեք, հետեւաբար, անգամ առանց մանդատի, մենք այս 7-8 ամիսը ոչ միայն ակտիվ քաղաքականության մեջ ենք, այլ նաեւ քաղաքական օրակարգ ստեղծող քաղաքական ուժերից ենք, բազմաթիվ հարցեր հանրային դիսկուրսում հայտնվել են հենց այդ շնորհիվ»,- ասաց Աշոտյանը:

Տպել
Ամենաշատ