News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեքսիկան համաձայնվել է նախաձեռնել «աննախադեպ քայլեր», որ օգնի կանգնեցնել միգրանտների հոսքը ԱՄՆ՝ առեւտրային մաքսատուրքերից խուսափելու նպատակով, որոնցով սպառնացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է BBC News-ը:

Դոնալդ Թրամփը մի շարք թվիթներով հայտնել է, որ համաձայնագիր է կնքվել անորոշ ժամանակով մաքսատուրքերը կասեցնելու մասին:

Համաձայնության հասնելու փաստը հաստատել է նաեւ Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը:

Վկայակոչելով Պետքարտուղարության հայտարարությունը՝ AP-ն նշում է, որ Մեքսիկան համաձայնվել է ապօրինի միգրացիան կանգնեցնելու համար աննախադեպ քայլեր ձեռնարկել, ներառյալ մեքսիկական Ազգային գվարդիայի տեղակայումը երկրի ամբողջ տարածքում, հատկապես Գվատեմալայի սահմանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է երկրում նոր արտակարգ դրություն հայտարարել, որպեսզի մեքսիկական ներմուծման համար մաքսատուրքներ մտցնի՝ կապված Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ միգրանտների հոսքի հետ:

Թրամփը սպառնացել էր ներմուծվող մեքսիկական ամբողջ ապրանքի համար սահմանել 5-տոկոսանոց սակագին, որը յուրաքանչյուր հաջորդ ամիս կմեծանա եւս 5 տոկոսով՝ հոկտեմբերին հասնելով 25 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ