News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դատելով ամեն ինչից՝ շատ շուտով դերասանների համար աշխատանքի որոնումով  կզբաղվի համակարգիչն առանց մարդու միջամտության: Լոնդոնում Մարիա թագուհու համալսարանից  գիտնականների թիմը հատուկ ալգորիթմ է ստեղծել, որն ունակ է հաշվարկել այս կամ այն կինոաստղերի հաջողությունը, հաղորդում է Planet Today-ը:

Որպեսզի մեքենան կարողանա սեփական եզրակացություններն անի այս կամ այն դերասանների նկատմամբ, հետազոտողները ստիպված են եղել նեյրոցանց բեռնել կինոինդուստրիայի  մոտ 2.5 մլն աշխատակիցների պրոֆիլներ:

Հենց դրանց հիման վրա ալգորիթմն իրականացնում է աստղային կարիերայի ներկայացուցիչների հաջողությունը:

Բացի այդ մեքենան կարողացել է մի շարք հետաքրքիր փաստեր պարզել կինոաստղերի գործունեության մասին: Դրանցից մեկն օրինակ վերաբերում է «սառը գծին»՝ պահի, երբ դերասանները նոր նախագծի որոնումներում են գտնվում:

Պարզվել է, որ դերասանուհիները կյանքի նման պահերը ավելի ծանր են վերապրում, քան արական սեռի նրանց գործընկերները: Տղամարդիկ կարողանում են ուշքի գալ երկարատեւ դադարից հետո եւ շարունակել աշխատանքն այն ժամանակ, երբ կինոինդուստրիայի գեղեցիկի սեռը կարող է երկար ժամանակ կորել՝ շարունակելով փնտրել իդելական դեր:

Բացի այդ ալգորիթմը հաշվարկել է, որ դերասանների համար ոսկե տարիները նույնպես տարբերվում են:

Տղամարդկանց մոտ այդ շրջանը շատ ավելի ուշ է լինում: Կանայք երիտասարդ տարիներին առավել շատ դերեր են ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ