News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Facebook-ում եւ Whatsapp-ում ստեղծվող խմբերում ծնողները սովորաբար միմյանց տեղեկացնում են դպրոցի վերաբերյալ նորությունների մասին, պայմանավորվում են տարբեր միջոցառումների վերաբերյալ, հարցնում են տնային աշխատանքի մասին: Սակայն հաճախ այդ խմբերում քննարկումները վերածվում են բամբասանքների տարածման եւ անգամ հալածանքի, գրում է The Daily Mail.-ը:

Նախապատրաստական դպրոցների անկախ ասոցիացիան հայտարարել է, որ  ծնողներին արդեն զգուշացնում են դպրոցի եւ աշակերտների ծնողների միջեւ կնքվող պայմանագրերում  «հեղինակության վնասի» մասին:

Բացի այդ որոշ դպրոցներում ծնողներին հայտնում են, որ այլ ծնողների կամ դպրոցի մասին անընդունելի մեկնաբանությունների հեղինակներին կարող են անգամ խնդրել տվյալ դպրոցից տանել իրենց երեխաներին:

Հրատարակությունը գրում է, որ տվյալ կանոնը վերաբերում է նաեւ պետական դպրոցներին: Այսպիսով՝ Բայրոնի անվան տարրական դպրոցի ծնողների ասոցիացիան մշակել է կանոնների մի աբմողջ շարք. այսպես կոչված վարքականոն այն մասին, թե ինչ կարելի է եւ ինչ չի կարելի WhatsApp-ում քննարկել դպրոցի մասին:

Վիրավորական գրառումների եւ մեկնաբանությունների հեղինակներին մոդերատորները պարզապես հեռացնում են խմբից:

Ասոցիացիայում հայտնել են, որ դպրոցները պարզապես հոգնել են վեճերից, որոնց մեջ նրանց ներքաշում են աշակերտների ծնողները եւ պարզապես պայմանագրերում կետ են ավելացրել, որն արգելում է սոցցանցերում դպրոցի թեմայով բամբասանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ