News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի 4 համակիրներից 3-ին բերման են ենթարկել ավտոմեքենայի վթարի հետ կապված, իսկ մեկին՝ Ջիվան Զարգարյանին, ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին լրգրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Մեր այցելության պահին բերման էին ենթարկել Ջիվան Զարգարյանին եւ եւս երեք հոգու: Մեր այցելությունից հետո այդ 3 հոգուն, որոնց ասել էին, որ կասկածվում են մեքենայի վթարի հետ կապված ինչ-որ պատմության մեջ, մի քանի րոպե անց բաց թողեցին, իսկ Ջիվան Զարգարյանը շուրջ 3 ժամ մնաց այնտեղ»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենի մեջ. «Բնականաբար ամենակոպիտ ձեւով օգտագործվում է վարչական ռեսուրսը, եւ ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ նախորդ իշխանությունների կողմից իրականացվող գործելաոճը, երբ ցանկացած տեսակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեպքում ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործվում էր, այս իշխանությունների կողմից նույնպես օգտագործվում է»:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի մի քանի համակիրների բերման էին ենթարկել։ Աբովյանի ոստիկանություն էին գնացել նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ՝ տեղեկանալու ոստիկանական գործողության պատճառների մասին։ Վահագն Գևորգյանի համակիր Ջիվան Զարգարյանին խուզարկելուց հետո ազատ են արձակել․ նրա մոտ զենք չի հայտաբերվել։

Տպել
Ամենաշատ