News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում հունիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Կարեն Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 07 OO 781 համարանիշի ավտոմեքենայով` Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 75 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Կ. Մխիթարյանն ու նրա ուղևոր, 27-ամյա Լ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղից էլ  սանավիացիայի ուղղաթիռով Լ.Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ