News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում ամպրոպի ժամանակ ողբերգություն է գրանցվել. բազմահարկ համալիրի տանիքից ամբարձիչի ընկնելու հետեւանքով 1 մարդ է մահացել, 6-ը՝ վնասվածքներ ստացել, փոխանցում է BBC News-ը: 

Ոստիկանությունից հայտնել են, որ ընկնելիս ամբարձիչը բախվել է բնակելի համալիրի 5 հարկերին:

Դրանից բացի, ավերվել է շենքի տանիքի կայանատեղին:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պատահարի հետեւանքով կին է մահացել: Վեց տուժածներից մեկի վիճակը կրիտիկական է:

Պատահարի վայրում փրկարարներ են աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ