News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ՆԳ նախարար Իգոր Շունեւիչի զեկուցագիրը, որով նա այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ դիմել է  պետության ղեկավարին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Այսօր ես դիմեցի պետության ղեկավարին հրաժարականի զեկուցագրով եւ նա ընդունեց այդ հրաժարականը», - պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Իգոր Շունեւիչը:

ՆԳ ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնից հեռանալու մասին նրա որոշումը «ճիշտ էր եւ ժամանակին արված»:

 «Նախարարությունում աշխատանքի շատ երկար եւ դժվար ճանապարհ ենք անցել: Շատ բան է արվել:  Ինչ-որ մի պահ ես սկսեցի հասկանալ, որ հարկավոր է ապահովել իրավահաջորդություն, դինամիկա, արագություն եւ որոշումների ընդունման արդյունավետություն: Եվ դա բավականին բարդ է՝ լինել արդիական, ասել է նա՝ բացատրելով նման քայլի պատճառները: Նախ՝ նախարարությունում աշխատանքի համար թարմ հայացք է պետք: Երկրորդ՝ մտածելով նաեւ սեփական արդյունավետության մասին, կարծում եմ, որ ժամանակն է փոխել գործուենության տեսակը: Ես բավականին երկար ժամանակ է գտնվում եմ նախարարի պաշտոնում: Գուցե, պետք է նոր բան փորձել: Սա միակ շարժառիթն է եւ ես այն ներկայացրել եմ պետության ղեկավարին, նա համաձայնվել է դրա հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ