News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կրասնոգորսկի քաղաքային դատարանը 2 ամսով կալանավորել է Կրասնոգորսկի շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի ենթադրյալ 8-րդ մասնակցին, որի ընթացքում սպանվել էր Սիրիայում մարտական գործողությունների նախկին մասնակից, ԳՀՎ նախկին հատոկջոկատային Նիկիտա Բելյանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանում աղբյուրին:

«Կրասնոգորսկի քաղաքային դատարանի որոշմամբ բավարարվել է Համլետ Ռոմիկի Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Կասկածյալին մեղսագրվում է ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ կատարված խմբի կողմից նախանական համաձայնությամբ) նախատեսված հանցագործության կատարում:

Այսպիսով, կալանավորվել են ավելի վաղ ձերբակալված ծեծկռտուքի բոլոր մասնակիցները. սպանության մեջ մեղադրվող գործազուրկ ռուսաստանցի Սերգեյ Խոջայանը, ՌԴ քաղաքացիներ Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը եւ Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի 2 քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը եւ Սահակ Սահակյանը, որոնց մեղասագրվում է խուլիգանության մեղադրանք: Նրանք իրենց մեղքը չեն ընդունում:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո միկրոշրջանի Նովոտուշինսկյան փողոցում գտնվող սրճարանում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք: Ծեծկռտուքի մասնակիցներին բաժանել էր փորձել ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Ծեծկռտուքի ժամանակ Բելյանկինը սպանվել էր, եւս մեկ տղամարդ վնասվածքներ ստացել: ՔԿ-ն քրեական գործ է հարուցել սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ խուլիգանության մեղադրանքներով: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ծեծկռտուքին կարող էր մասնակցած լինել շուրջ 10 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ