
Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչությունը Կոնգրեսին խնդրել է ավելի շատ ժամանակ տրամադրել չինական Huawei հեռուստահաղորդակցման հսկայի հետ բիզնես վարող դաշնային ընկերությունների կողմից պայմանագեր կնքելու աստիճանական արգելքի սահմանման համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Արգելքը սահմանվել էր անցած տարի պաշտպանության մասին ընդունված օրենքով, այն համարվում է ԱՄՆ իշխանությունների՝ հեռուստահաղորդակցման ցանցերի համար սարքեր արտադրող, աշխահում ամենախոշոր Huawei Technologies ընկերության դեմ բազմակողմ ճնշման մի մասը:
Վաշինգտոնն ընկերությանը մեղադրում է լրտեսության եւ ինտելեկտուալ սեփականության համփշտակության մեջ:
Huawei-ին բազմիցս հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ կապ չունի Չինաստանի կառավարության, զինված ուժերի կամ հետախուզական ծառայությունների հետ: Ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ կապված պաշտպանական քաղաքականության մասին օրենքում ներառված սահմանափակումների հետ:
Ազգային պաշտպանության հատկացման մասին օրենքը լայն արգելք էր սահմանել դաշնային միջոցների օգտագործման վրա՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:
Այն ենթադրում է արգելք ընկերության սարքավորումների դաշնային գնումների վրա:
Սակայն Սպիտակ տանը հայտարարել են, որ կառավարությանը եւս 2 տարի է անհրաժեշտ, որպեսզի մշակի տվյալ օրենքի դրույթները:
«Ընկերությունները, որոնք բիզնես են վարում ԱՄՆ կառավարության հետ կամ դաշնային գրանտներ եւ փոխառություն են ստանում, ժամանակ պետք է հատկացնեն Huawei-ի եւ չինական տեխնոլոգիական այլ ընկերությունների հետ բզինեսի դադարեցման համար՝ վերը նշված օրենքին համապատասխան»,- ասել է Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության մամուլի խոսնակ Ջեյկոբ Վուդը:
Վարչության տնօրենի պաշտոնակատար Ռասսել Վոուտը Կոնգրեսին եւ փոխնախագահ Մայք Պենսին խնդրել է հետաձգել արգելքը: Նամակի մասին առաջինը հայտնել է Wall Street Journal թերթը:
Վոուտն ասել է, որ հետաձգումը թույլ կտա «առանց վնասի արգելում սահմանել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»:
Վոուտը նաեւ խնդրել է, որ սահմանափակումները սահմանվեն ոչ թե 2, այլ 4 տարի անց:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հրամանագիր էր ստորագրել, որով ամերիկյան ընկերություններին արգելվում է օգտագործել հեռուստահաղորդակցման սարքավորումները, որոնք արտադրվում են ազգային անվտանգությանը սպառնող ընկերությունների կողմից: