
Գլխավոր դատախազությունը ֆինանավորվում է բացառապես պետական բյուջեի հաշվին:
Հունիսի 10-ին ԱԺ Պետաիրավական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանն այս մասին հայտարարեց գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանը:
Նրա խոսքով, պետական բյուջեից միջոցներ են հատկացվել գլխավոր դատախազության կարիքների, պահուստային ֆոնդի համալրման եւ շատ այլ նպատակների համար:
«Գլխավոր դատախազության ապահովման ծրագրով 2018-ին պետական բյուջեից 3 մլրդ 944 մլն 756 հազար դրամ է հատկացվել, որից 3 մլրդ 469 մլն 470 հազար դրամը, այսինքն մոտ 88 տոկոսը հատկացվել է աշխատակիցների աշխատավարձների վճարման համար», -ասաց Նավասարդյանը:
Ընդ որում գերատեսչության ղեկավարը նշեց, որ նրանց հաջողվել է 74 մլն դրամ տնտեսել, որոնք կուղղվեն Գլխավոր դատախազության 44 աշխատակցիների կարիքների ապահովման համար: Պահուստային ֆոնդի համար, Նավասարդյանի խոսքով, հատկացվել է 85 հազար 622 դրամ, որից ծախսվել է 85 599 դրամը: