News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոսովոյին կոչ է արել չեղարկել սերբական ապրանքների վրա դրված մաքսատուրքերը՝ Եվրոպական միության միջնորդությամբ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է AP-ը: 

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Պալմերը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սերբիայի եւ Կոսովոյի հարաբերությունների լիարժեք կարգավորումն անհրաժեշտ է Արեւմտյան Բալկանների ապագայի համար:

Նրա խոսքով՝ մաքսատուրքերը խոչընդոտ են հանդիսանում բանակցությունների համար եւ պետք է չեղարկվեն:

Կոսովոյի պաշտոնական անձինք բազմիցս մերժել են մաքսատուրքերի չեղարկման համար ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պաշտոնական անձանց կոչերը:

Սերբիան ցանկանում է Կոսովոյի հետ փոխզիջումային համաձայնության հասնել, սակայն Կոսովոն որպես բանակցային վերջնական արդյունք տեսնում է իր պետականության լիարժեք ճանաչումը:

Սերբիայի նախագահը Պալմերին ասել է, որ միայն Կոսովոյի՝ ինչպես ալբանացիների, այնպես էլ սերբացիների շահերը հաշվի առնող որոշումը կարող է վերջ դնել այդ հին վեճին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ