News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում անոմալ շոգ է գրանցվել: Երկրի արեւելքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնում է 50 աստիճանի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրի արեւելքում եւ թագավորության արեւմուտք առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է 53 աստիճանի, իսկ ստվերում՝ 50-ի:

Սոցցանցերի օգտատերերը Սաուդյան Արաբիայից տեսանյութեր են հրապարակում, որոնցում երեւում է, թե ինչպես է փողոցում էլեկտրոնային ցուցանակը ցույց տալիս 55 աստիճան:  

Ընդ որում, երկրի հյուսիսում, այդ թվում՝ Մեքքայում եւ Մեդինայում, օդերեւութաբանները անձրեւներ են կանխատեսում, իսկ արեւմտյան ափին՝ Կարմիր ծովից ուժեղ քամիներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ