News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբայր Կիմ Չեն Նամը, որը 2017 թվականին սպանվել էր Մալայզիայի օդանավակայանում, եղել էր ԱՄՆ ԿՀՎ իրազեկիչը եւ մի քանի անգամ հանդիպել է նրա աշխատակիցների հետ, հայտնում է Wall Street Journal պարբերականը:

«Ամերիկյան հետախուզական գործակալության եւ պարոն Կիմի միջեւ կապ է եղել»,- տեղեկացնում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով՝ Կիմ Չեն Նամը 2017 թվականի փետրվարին ուղեւորվում էր Մալայզիա՝ ԿՀՎ-ից իր կապավորին հանդիպելու համար: Նա մի քանի օր է անցկացրել նաեւ Լանգկավի հանգստավայրում, որտեղ հանդիպել է կորեա-ամերիկյան ծագմամբ անհայտ տղամարդու հետ, ինչի մասին ոստիկանությունը հայտնել էր Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ մեղադրվող կանանց դատավարության ժամանակ:

Մի շարք ամերիկացի նախկին պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ «հիմնականում չինական անկլավ Մակաոյում ապրող պարոն Կիմը, հավանաբար, շփումներ ուներ այլ պետությունների անվտանգության ծառայությունների հետ, հատկապես Չինաստանի», նշում է պարբերականը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընի եղբորը սպանել են ՌԴ-ի «օժանդակությամբ»:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը մահացել է 2017 թվականի փետրվարի 13-ին Կուալա-Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Ոստիկանության հաղորդմամբ՝ նա գանգատվել է ուժեղ գլխապտույտից՝ պատմելով, որ ինչ-որ մեկն իր դեմքին անհայտ հեղուկ է ցողել, որից հետո փախուստի է դիմել: Մալայզիայի իշխանությունները հայտարարել էին, որ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարող VX նյութի ազդեցության հետեւանքով, որն արգելված է քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով: Հանգուցյալի մոտ գտել էին դիվանագիտական անձնագիր Կիմ Չհոլ անվամբ, բայց Հարավային Կորեան ամենասկզբից իսկ հայտարարել էր, որ սպանվածը  Հյուսիսային Կորեայի ղեկավարի ավագ եղբայրն է: Ավելի ուշ սա հաստատվել էր փորձաքննությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ