News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիան քննարկում է այսպես կոչված «կոնվերսիոն թերապիայի» արգելման հարցը, որը փոխում է համասեռամոլների սեռական կողմնորոշվածությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի  առողջապահության նախարար Յենս Սպանը, հաղորդում է Reuters-ը:

«Համասեռամոլությունը հիվանդություն չէ, եւ այդ պատճառով այն բուժման կարիք չունի: Մենք պետք է համոզենք ծնողներին իրենց երեխաներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան: Մենք պետք է երիտասարդությանը ազատենք ամոթի զգացումից»,- ասել է նախարարը:

Եվ դրա համար, նախարարի կարծիքով, անհրաժեշտ է հզոր ուղերձ պետության կողմից եւ օրենսդրորեն պաշտպանություն համասեռամոլների համար:

Խտրականության դեմ պայքարող Մագնուս Հիրշֆելդի անվան բեռլինյան կազմակերպության գնահատականների համաձայն՝ Գերմանիայում սեռական կողմնորոշվածությունը փոխելու մոտ 1000 փորձ է կատարվել:

Մալթան, Էկվադորն ու ԱՄՆ նահանգներից ավելի քան մեկ տասնյակն արգելել են այդ թերապիան:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ