News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իտալիայի ՆԳՆ-ը հայտարարել է, որ 2019 թվականի առաջին ամիսների ընթացքում անօրինական միգրանտների հոսքը կրճատվել է 85 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա: Երկրի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն ոչ թե հարավային (ծովային) սահմանին, այլ երկրի արեւելյան, մասնավորապես, Սլովենիային սահմանակից հատվածին:

Անօրինական միգրացիայի դեմ տարվող պայքարի շրջանակներում Իտալիայի իշխանությունները կտուգանեն այն նավապետերին, որոնք հրաժարվում են կատարել պետական կառույցների պահանջները Միջերկրական ծովում փրկարարական աշխատանքների ժամանակ: Խոսքը վերաբերում է 10-50 հազար եվրոյին հասնող տուգանքին, տեղեկացնում է Bloomberg-ը:

Օրինագիծը նաեւ թույլ կտա առգրավել բազմիցս օրենքը խախտած անձանց նավերը:

Երկու տարի առաջ 64 միգրանտ տեղափոխող գերմանական Sea-Eye հասարակական կազմակերպության նավին իտալական իշխանությունները չէին թույլատրել հանգրվանել Իտալիայի նավահանգիստներում: Մինչդեռ եվրոպական երկրներից Հունաստանը առաջատարն է իր տարածք ժամանած միգրանտների թվով. այս տարվա ընթացքում ծովային ճանապարհով Եվրոպա ժամանած 17 հազար միգրանտներից 7839 մարդ ուղեւորվել է հենց Հունաստան: Միեւնույն ժամանակ Իտալիան առաջին պետությունն էր, որը համաձայնվել էր ընդունել Լիբիայից փախստականներին, հաղորդում է RG-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ