News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասեց, թե ինչու ես իրեն չեմ սիրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ:

Ալենին թվում է, որ իրեն սիրելու դեպքում պետք է աչք փակեինք իր կողմից հակակոռուպցիոն օրենք խախտելու վրա:

Տպավորություն է, որ Ալենը արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է: Նիկոլի, ով իր օրինախախտ բարեկամի վրա գործ հարուցել է տվել:

Հ.Գ. Եթե ես էլ երբեւէ կոռուպցիոն հանցանք գործեմ կամ սուտ խոսեմ, ապա հազար ամոթ մեր ամբողջ թիմին, եթե FIP.am-ը չգրի այդ մասին»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Դանիել Իոանիսյանը հայտարարել էր, որ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում ունեցվածքի, մասնավորապես՝ մեքենայի մասին տվյալները կեղծ են, եւ դա հավանաբար արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու նպատակով։

Ալեն Սիմոնյանը հերքել է այս մեղադրանքը եւ բանկից քաղվածք ներկայացրել, որ մեքենան գնվել է վարկային միջոցներով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ․ «Համաձայն վերոհիշյալ որոշման՝ 2018 թ. hայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար Ալեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը, ինչպես նաեւ տրվել 30-օրյա ժամկետ՝ հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան ներկայացնելու համար»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ