News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արտասահմանցիների կեցության համար ամենաթանկ քաղաքն է դարձել Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադը: Այս մասին նշված է հինգշաբթի տարածված կեցության արժեքի մասին գլոբալ հետազոտության մեջ (Cost of Living Index), որը պատրաստել է ECA International քոնսալթինգային գործակալությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այն կարողացել է հետեւում թողնել շվեյցարական 2 քաղաքների՝ Ցյուրիխին (2-րդ տեղ) եւ Ժնեւին (3-րդ), որոնք ավանդաբար ցուցակի վերին հորիզոնականներն են զբաղեցնում: Հաջորդում են Հոնկոնգը (Հոնկոնգ) – 4-րդ, Բազելը (Շվեյցարիա) – 5-րդ, Բեռնը (Շվեյցարիա) – 6-րդ, Տոկիոն (Ճապոնիա) – 7-րդ, Սեուլը (Հարավային Կորեա) – 8-րդ, Թել Ավիվը (Իսրայել) – 9-րդ եւ Շանհայը (Չինաստան) – 10-րդ:

Ամենատպավորիչը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վարկանիշի անկումն է, որն անցյալ տարի գլխավորել է ցուցակը: Ինֆլյացիայի պատճառով, որը տարեկան արտահայտությամբ հասնում է 1,3 մլն տոկոսի, քաղաքը իջել է 238-րդ հորիզոնական:

Հետազոտության մեջ համեմատվել են աշխարհի ընդամենը 482 քաղաքների սպառողական զամբյուղները: վերջին տեղում է հայտնվել Թեհրանը, իսկ դրա պատճառ են համարվել Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները:

Արտասահմանցիների կեցության համար ամենաթանկարժեք քաղաքների թոփ-100-ը լքել է նաեւ Մոսկվան նավթի գների անկման ֆոնին դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկման եւ շարունակվող հակառուսական պատժամիջոցների պատճառով:

ECA International-ը վարկանիշը կազմելիս գնահատում է ապրանքների եւ ծառայությունների սպառողական զամբյուղը, որոնք հասանելի են շարքային արտասահմանցուն: Փորձագետները համեմատում են սննդամթերքի՝ մսի, ձկան, պարենային ապրանքների, մրգերի եւ բանջարեղենի գները: Դիտարկվում է նաեւ  զվարճությունների, ամենօրյա ծառայությունների, հագուստի, տան համար ապրանքների, ալկոհոլի եւ ծխախոտի ֆինանսական հասանելիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ