News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջաֆար Զարիֆը Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումները կասկածելի է անվանել:

«Հարձակումների մասին հաղորդագրությունները հայտնվել են Իրանի հոգեւոր առաջնորդի Սեյեդ Ալի Խամենեի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման ժամանակ: Կասկածելի է, որ այդ հաղորդագրությունները հայտնվել են հենց այդ պահին, դրանք հավանաբար տեղի են ունեցել առավոտյան»,- Twitter-ում գրել է Զարիֆը:  

Front Altair-ի վրա հրդեհը սկսվել է պայթյունից հետո, հնարավոր պատճառներից է հարձակումը կամ ականի պայթեցումը: Տուժել է մեկ լցանավ՝ Kokuka Courageous-ը Պանամայի դրոշի ներքո:

Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ 44 տարհանվածներին տեղափոխել են Ջասկ նավահանգիստ:

Իրանի իշխանությունները մտահոգված են միջադեպով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել