News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական զինուժի հրետակոծության ժամանակ 1992 թվականին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի տներից մեկի վրա 2 արկ է ընկել, չորրորդ կարգի վթարային տանը մինչև հիմա 2 բնակիչ է ապրում:

NEWS.am-ի հետ զրույցում Լուսինե Գրիգորյանը պատմեց, որ այս պահին այդ տանն են ապրում իր տարեց ծնողները:

«2004 թվականին մեր տունը գնահատեցին չորրորդ կարգի վթարային: Անցել է արդեն 15 տարի, եւ, բնականաբար, տունը փլվելու եզրին է, մատով կպնենք պատերին՝ կփլվի: Մենք դիմեցինք ԱԻՆ, աշխատակիցներից եկան ուսումնասիրեցին, ու գյուղապետին ասացին, որ տան բնակիչներին պետք է տարհանեն: Մեզ առաջարկեցին համայնքի դպրոցի ազատ սենյակներից մեկը, մենք չգնացինք, քանի որ մեր տնից մի քիչ էր լավ: Այդ սենյակն էլ կիսախարխուլ վիճակում էր: Տեղափոխությունն իմաստ չուներ այդ դեպքում»,- ասաց Լուսինեն:

Նա պատմեց, որ 27 տարի բնակվում են այդ տանը, դիմել են Վայոց ձորի մարզպետարան, տարբեր նախարարություններ, սակայն որեւէ արդյունք չի եղել։

«Աջակցություն չենք ստացել ո՛չ պետությունից, ո՛չ բարեգործական որեւէ հիմնադրամից: Դիմել ենք Տարածքային կառավարման նախարարություն, մեզ ասացին, որ կրկին պետք է հետազություն անցկացնեն, մարզպետարանից էլ ստացել ենք պատասխան, թե գրադի հետեւանքով չէ, որ մեր տունն այս վիճակում է: Նրանց խոսքով՝ 2 արկի ընկելը որեւէ լուրջ տեխնիկական վնաս չէր հասցնի»,- ասաց Լուսինեն:

Տպել
Ամենաշատ