News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Հնագետները հաստատել են, որ արեւմտյան Չինաստանի լեռներում հնագույն գերեզմանում հայտնաբերված փայտե խնկամաններն ապացուցում են, որ այդ շրջանում կաննաբիս են ծխել, գրում է Guardian-ը:

Կաննաբիսի մնացորդները թույլ են տալիս ենթադրել, որ այն ունի 2500 տարվա պատմություն:

Գիտնականները կարծում են, որ քարերը տաքացրել են կրակի մեջ, դրանք տեղադրել խնկամաններում՝ ավելացնելով կաննաբիս, այրման արդյունքում հոգեակտիվ ծուխ է բարձրացել:

Հետազոտողներն արդեն սկսել են ուսումնասիրել կաննաբիսի մնացորդները Կենտրոնական Ասիայում, սակայն վերջին բացահայտումները ցույց են տվել, որ դրանք ոչ թե կուլ են տվել, այլ ծխել են:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ