News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինչ տարբեր հարթակներում քննարկվում է անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորվածությունը, հնարավոր մոդելներն ու հնարավոր հետեւանքները, մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն: Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ խմբակցություն), «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք դրան ականատես ենք լինում մամուլի տարբեր հրապարակումներից: Տասը տարի շարունակ ընդդիմադիր մամուլը հեղեղված էր երկրի հիմնական կոռուպցիոներների մասին տեղեկատվությամբ, տարբեր կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ լրագրողական հետաքննություններ էին անցկացվում, հանրահավաքներում կոնկրետ կոռուպցիոն մեղադրանքներ էին ներկայացվում, բայց այդ շուրջ մեկ տասնյակ մարդիկ այսօր որոշակի պայմանավորվածությունների արդյունքում մի օր կասկածյալ են, մի օր՝ ոչ, հանգիստ շրջում են օտար պետություններում կամ  վերադառնում են հաջորդ պայմանավորվածությունների համար:

Գրեթե ամեն օր հանդիպում ենք նոր տեղեկատվության, որ այդ մարդիկ պետության հետ անաղմուկ գործարք են կատարել, որ պետությանը ինչ-որ գումարներ են տալիս: Այս ամենի արդյունքում իրավաչափորեն ծագում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները, սակայն մամուլում չեն հանդիպում:

1. Հասկանալի չէ, թե դրանք ի՞նչ գումարներ են, ինչպե՞ս են բյուջե մուտք արվել, եւ արդյո՞ք բյուջե մուտք են արվել, ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ գործի շրջանակներում կամ դատական ինչպիսի ակտի հիման վրա:

2. Յուրաքանաչյուր անգամ հրապարակումներ է լինում կոնկրետ անձանց եւ միլիարդների հասնող գումարների վերաբերյալ, սակայն անհասկանալի է ի վերջո ինչպիսին է այդ գործերի (եթե իհարկե իրավական գործընթաց իրականանում է) ճակատագիրը: Ինչպիսի համառությամբ լուրերը տարածվում են, նույնքան համառորեն էլ մոռացության են մատնվում:

3. Վերջին հաղորդագրություններից պարզ է դառնում նաեւ, որ նշված մարդիկ փոխհատուցում են այլ մարդկանց կողմից թույլ տրված խախտումների համար: Դա իրավակա՞ն գործընթաց է, թե պարզապես պայմանավորվածությունները ձեռք են բերում նոր որակ, անցում կատարում նոր փուլ:

4. Այսպիսի երկակի արդարադությո՞ւն ենք պատկերացնում Հայաստանում: Թե ինչպես միշտ կան օրենքի առջեւ բոլորը հավասար են սկզբունքի առավել «հավասարներ»:

Առանց այս հարցերի պատասխանների շատ դժվար է լինելու հիմնավորել, թե ինչու եւ ինչ պայմանավորվածությունների ու գործարքների արդյունքում է հերթական անգամ ձեւավորվել արտոնյալների մի խավ, որոնց մասին բոլորը գիտեն, բայց որոնց նկատմամբ կիրառվում է ընտրովի մոտեցում:

Այսպիսի հիբրիդային արդարադատության պայմաններում անցումային արդարադատությունը հավանաբար անհրաժեշտություն է դառնալու եղած անաղմուկ գործարքները հիմնավորելու եւ լեգիտիմացնելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ