News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Վրաստանի պատրիարքարանը կոչ է արել իշխանություններին թույլ չտալ Թբիլիսիում գեյ շքերթի անցկացումը, հաղորդում է Գրուզիա-օնլայն-ը:

Միեւնույն ժամանակ պատրիարքարանը պարզաբանում է, որ չի հանդուրժում ցանկացած բռնությունը: «Հայտնի է դարձել, որ հունիսի 18-23-ը Թբիլիսիում ցանկանում են անցկացնել Անդրկովկասում առաջին գեյ-շքերթը. մեզ համար դա անընդունելի է:

ԼԳԲՏ անձանց կենսակերպը սոդոմյան մեղք է եւ հակասում է ինչպես քրիստոնեական հավատքին եւ ուսմունքին, այնպես էր բարոյական արժեքներին ընդհանուր առմամբ:

Ցավոք, որոշ ԼԳԲՏ անձինք եւ նրանց կողմնակիցները օտարերկրյա երկրներին ներկայացնում են տեղեկություններ, ասես նրանք չափազանց ճնշված են եւ ենթարկվում են հետապնդումների Վրաստանում, եւ այդ լույսի ներքո ստանում են լուրջ ֆինանսավորում: Նրանք ցանկանում են ցույց տալ իրենց ակտիվությունը խտրականության դեմ պայքարում, սակայն իրականում քարոզում են սեփական կենսակերպն ու մտադիր են պաշտոնապես օրինականացնել այն:

Երբ փոքր խումբը փորձում է պարտադրել իր դիրքորոշումն ամբողջ հասարակությանը, ինքնին բախվում է կտրուկ հակադարձ արձագանքի հետ, քանի որ դա նպատակաուղղված գործողություն է մեծամասնության արժանապատվության նկատմամբ վիրավորանք, բռնություն նրանց ընտրության հանդեպ, որը հրահրում է անկարգություններ եւ դիմադրություն:

Մենք դեմ ենք բռնությանը եւ նաեւ խնդրում ենք Վրաստանում տարբեր երկրների դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, Ազգային պաշտպանին եւ այլ ինստիտուտներին զգուշորեն վերաբերվել վրաց ժողովրդի համար այդ շատ կարեւոր եւ զգայուն հարցին եւ չխրախուսել երկրում այդօրինակ գործողությունները՝ այդկերպ նպաստելով քաղաքացիական խաղաղության պահպանմանն ու մեր բնակչության հանդեպ հարգանքի դրսեւորմանը»,-ասվել է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ