News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Օմանի ծոցում 2 նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից մի քանի ժամ առաջ իրանական կողմը ամերիկյան դրոնի վրա է արձակել «հող-օդ» դասի հրթիռ, հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին:

Հեռուստաալիքը նշում է, որ հրթիռը վրիպել է եւ ընկել ջուրը:

Աղբյուրը նշում է, որ մինչեւ լցանավերի հրդեհվելը ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուն հետեւել է լցանավերին մոտեցող իրանական նավերին: Ընդ որում՝ աղբյուրը չի ասել, թե արդյոք անօդաչուն գրանցե՞լ է լցանավերի վրա հարձակման պահը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհներ, տեղի ունեցածի պատճառները պարզվում են: Ճապոնական Kokuka Courageous նավի անձնակազմին տահանել էր ԱՄՆ ՌԾՈՒ Bainbridge ականակիրը, իսկ նորվեգական Front Altair լցանավի անձնակազմին, որոնց թվում ռուսաստանցիներ են եղել, իրանցի սահմանապահները տարհանել են իրենց Ջասք նավահանգիստ: ԱՄՆ-ն հարձակումների մեջ մեղադրել է Իրանին: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ