News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ին Երեւանում ընթանում է «Look around» գիտության փառատոնը՝ աշակերտների եւ նրանց ընտանիքների համար:

Փառատոնն անցկացվում է Հայկական ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա՝ «Ռոսատոմ» կորպորացիայի եւ Երեւանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ:

Կազմակերպվել են թեմատիկ գոտիներ, որոնք վերաբերում են գիտության ամենաառաջավոր ոլորտներին՝ միջուկային բժշկությանը, ԱԷԿ-ի գոտուն եւ մտավոր-ժամանցային խաղերին:

Փառատոնի միջոցառումները կուղեկցվեն հանրամատչելի դասախոսություններով, որոնց շրջանակում Հայաստանից եւ Ռուսաստանից բանախոսները կօգնեն ավելին իմանալ մեր շրջապատի մասին եւ խորասուզվել գիտության գրավիչ աշխարհը:

Միջոցառմանը կմասնակցեն նաեւ  Հայաստանի նախարարություններ եւ գերատեսչություններ, գիտնականներ, հետազոտողներ, մանկավարժներ, ինչպես նաեւ աշակերտներ, ուսանողներ եւ նրանց ընտանիքները:

Հայաստանի Պետական ինժեներական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ բուհը միակ ուսումնական հաստատությունն է, որը մասնագետներ է պատրաստում ԱԷԿ-ի համար, գոհունակություն հայտնելով, որ հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների գերակշիռ մասը իրենց համալսարանի շրջանավարտներն են:

«Անչափ կարեւոր է նաեւ համագործակցությունը «Ռոսատոմ» կորպորացիայի հետ, որն անցկացնում է մաթեմատիկայի, ֆիզիկայի օլիմպիադաներ, իսկ այս միջոցառումը համանման միջոցառումների բարձրակետն է»,- նշեց նա:

Հայաստանի Էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն իր հերթին ընդգծեց ատոմային էներգետիկայի կարեւորությունը, մասնավորապես՝ ՀԱԷԿ-ի, Հայաստանի էներգետիկ անվտանգության համար:

«Բոլորս հիշում ենք այն տարիները, երբ ատոմային էլեկտրակայանը չէր աշխատում, ինչը երկրի էներգետիկ կոլապսի հետեւանքն էր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացառենք նման բանի կրկնությունը»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ