News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոլդովայի ընդդիմություն դարձած Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը երկրից հեռացել է: Սա շաբաթ հաստատել է կուսակցության մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«ՄԴԿ առաջնորդի, այսպես կոչված, անհետացման մասին լրատվամիջոցներում հայտնված շահարկումների հետ կապված նշում ենք, որ Վլադիմիր Պլախոտնյուկը ընտանիքի հետ մի քանի օրով երկրից հեռացել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուրբաթ Պավել Ֆիլիպի կառավարության հրաժարականի մասին ՄԴԿ հայտարարությունից հետո նոր վարչապետ Մայա Սանդուն նախազգուշացրել էր, որ Պլախոտնյուկը օրենքի առաջ կկանգնի, եւ օլիգարխին մեղադրել էր երկրում իշխանության բռնազավթման ու այլ հանցագործությունների մեջ:Նախօերին մոլդովական լրատվամիջոցները հայտնել էին, որ ընդդիմություն դառնալուց հետո երկրից հեռացել են Պլախոտնյուկը եւ նրա մերձավորները: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ափսոսանք է հայտնել, որ ներկայիս կառավարությունը դեռեւս չի վերահսկում օդանավակայանը եւ իրավապահ մարմիններին, որպեսզի դրան խոչընդոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ