News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՀՀ Ազային ժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միզոյանը տեղյակ չէ, թե արդյոք Սասուն Միքայելյանի հետ կապված կուսակցությունում քննարկում եղել է, թե ոչ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը։

«Ես էդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, կարծում եմ շատ սպառիչ եւ հստակ ասում եմ»,- ասաց նա` շեշտելով, որ ինքն այդպիսի քննարկման չի մասնակցել, բայց ընդհանրապես բոլորի հետ կապված քննարկումներ լինում են:

Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում գրում են, որ ՔՊ կուսակցության որոշ անդամներ, այդ թվում ինքը, Լենա Նազարյանը դիրքերը զիջել են, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Դուք էստեղ դիրքեր տեսա՞ք: Դե մամուլն ամեն ինչ էլ գրում է, ես չեմ կարծում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսայցությունում հիմա ինչ-որ դիրքեր կան, ախր ստերեոտիպերով ենք մտածում, մենք մտածում ենք, որ իշխանական կուսակցությունում անպայման պետք է լինեն ինչ-որ դիրքեր, առանձին իրար տակ փորել, խարդավանքներ, ինտրիգներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում էդպիսի բան չկա»:

Նա նշեց, որ կուսակցությունում միայն մրցակցություն է գնում, ինչը միշտ է եղել. «Իսկ դիրքերը, ես չգիտեմ` իմ դիրքերն ինչպիսին են եղել, հեսա քվեարկության արդյունքներով կերեւա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ