News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի հասցեին Օմանի ծոցում իրավիճակի առնչությամբ անհիմն մեղադրանքներին հազիվ թե կարելի է ուշադրություն դարձնել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք չենք մոռացել սպիտակ փոշով փոքրիկ տարաները (որոնք 2003 թվականին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելը ցույց էր տվել ՄԱԿ-ի ԱԽ-ին որպես ապացույց՝ իբրեւ Իրաքն ունի զանգվածային ոչնչացման զենք, ինչը հետագայում չէր ապացուցվել – խմբ.): Մենք դա հիշում ենք: Եւ այդ պատճառով մենք սովորել ենք լինել զսպված մեր գնահատականներում եւ, ինչպես նախկինում, կոչ ենք անում ամեն դեպքում սթափ գնահատել իրավիճակն ու սպասել, երբ ինչ-որ համոզիչ տվյալներ կհրապարակվեն: Հենվել այն բանի վրա, թե դրանք ինչ-որ գաղտնի տվյալներ են, այս դեպքում աբսուրդային է»,-ասել է Պեսկովը:

Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը ենթարկվել էին հարձակման Իրանի ափերի մոտ հունիսի 13-ին: Նավերի վրա որոտացել էին պայթյուններ, այնուհետեւ բռնկվել էր հրդեհ: Անձնակազմի բոլոր 44 անդամներին տարհանել են իրանցի փրկարարները, տուժողներ չկան: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մեղադրել են հարձակումների մեջ Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ