News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրամիության հետ անվիզա ռեժիմ ունեցող երկրներից ապաստանի հայցորդների աճող թվաքականի հետ կապված՝ Եվրահանձնաժողովը սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել։ Եթե գործընթացը շարունակվի, ԵՄ-ը կարող է դադարեցնել անվիզա ռեժիմը որոշ երկրների համար, ասել է ԵՄ միգրացիայի եւ ներքին գործերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հունիսի 17-ին, տեղեկացնում է DW-ն։

Ավրամոպուլոսի խոսքով՝ միջոցները կարող են վերաբերել Արեւմտյան Բալկանների եւ Լատինական Ամերիկայի երկրներին։ «Մեր ուղերձը այն պետություններին, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել ԵՄ, պարզ է. այդ առավելությունը պաշտպանելը ձեր պատասխանատվությունն է»,- ընդգծել է եվրահանձնակատարը։ Նա հույս է հայտնել, որ նման ծայրահեղ միջոցներից դեռ կարելի է խուսափել։

Այնինչ, ԵՄ-ում անլեգալ ապաստան փնտրողների թիվը նվազել է 2014 թվականի մակարդակին։ 2019-ի առաջին ամիսներին այն շարունակում էր ընկնել եւ հասել էր 32 400 մարդու՝ նվազելով 31 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։

Միգրացիոն գործընթացների աջակցության եվրոպական բյուրոյի (EASO) տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին գրեթե յուրաքանչյուր չորրորդ հայտարարությունը ԵՄ-ում ապաստարանի մասին տրվել է ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմի համաձայնագիր ունեցող երկրից։

Օրինակ, Վենեսուելայից ապաստան խնդրողների թիվը 2018-ի նույն ժամանակամիջոցի համեմատ ավելացել է 121 տոկոսով եւ հասել 14 257 մարդու, Կոլումբիայից՝ 156 տոկոսով (8097 մարդ), Ալբանիայից՝ 30 տոկոսով (7138 մարդ)։ Դրական պատասխան է ստանում հայցորդների միայն նվազագույն մասը։

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, տեղեկացվել էր, որ ԵՄ-ում ապաստան խնդրողների ընդհանուր թիվը էապես բարձրացել է։ Հունվարից մինչեւ ապրիլի վերջ  206 հազար 500 մարդ առաջին անգամ ապաստան խնդրելու միջնորդություն է ներկայացրել ԵՄ տարածքում, ինչը 15 տոկոսով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ